Tuesday, February 17, 2009

Վիտալի Բալասանյան. «Մարդկանց գոյությամբ են ամրագրվում տարածքները»

Ողջ հայության թիվ 1 խնդիրն այսօր պետք է լինի Ղարաբաղի պահպանումը: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի, ինչպես ընդունված է ասել,  ազատագրված տարածքներում, որոնք ի դեպ ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ, վարել վերաբնակեցման պատշաճ քաղաքականություն: Այդ տարածքները պետք է վերաբնակեցվեն ավելի ակտիվորեն ու նորմալ պայմանների ապահովմամբ: Այս միտքն է Հետքի հետ զրույցի ժամանակ շեշտել ԼՂՀ նախագահի խորհրդական, Աժ պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը:

«Մարդկանց գոյությամբ են ամրագրվում տարածքները: Եթե այդ տարածքում կա մարդ, ուրեմն կա պրոբլեմ»,-գտնում է Վ.Բալասանյանը, որի կարծիքով, այդ դեպքում միայն անհնար կլինի որեւէ մեկի համար տարածքի հանձնման մասին խոսելը, ուստի ողջ հայության ուշադրությունը պետք է սեւեռվի Ղարաբաղի պահպանման վրա:

Խոսելով ղարաբաղյան հարցի շուրջ վերջերս Թուրքիայի ակտիվության, տարածաշրջանային անվտանգության պլատֆորմի ստեղծման գաղափարի մասին, նա հայտնեց այն կարծիքը, որ պլատֆորմի ֆորմատն ընդհանրապես սխալ է, քանի որ այնտեղ ընդգրկված չէ ոչ Իրանը, ոչ էլ Աբխազիան, Օսիան, Լեռնային Ղարաբաղը, ուստի այդ պետությունների խնդիրները քննարկելու իրավունք առանց նրանց ոչ-ոք չունի:

Իսկ բանակցային գործընթացին անդրադառնալով, նա հայտնեց այն կարծիքը, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ԼՂՀ-ն դառնա բանակցային գործընթացի սուբյեկտ, որպես պատերազմող կողմ, իսկ թե բանակցային սեղանի շուրջ ինչ պետություններ կնստեն` դա հետագայում որոշվելիք հարց է:

Անահիտ Դանիելյան

www.hetq.am

2009-02-14

No comments:

Post a Comment