Փետրվարի 13-ի գիշերը և այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ըստ հաղորդագրության, ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են Քյուրդլար, Նուզգեր, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Յուսուֆջանլու, Սեյսուլան և Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը:
Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից ձեռնարկված պատասխան քայլերից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել:
Աղբյուր` Panorama.am
2009-02-14
No comments:
Post a Comment