Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը և այսօրվա ընթացքում սահմանային գոտու մի շարք հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես Մեհդիլի, Հորադիզ, Նուզգեր, Քարվենդ, Յուսուֆջանլու, Լևոնարխ, Ջրաբերդ, Սեյսուլան ուղղություններում տեղաբաշխված իր հենակետերից հակառակորդը AK տիպի ինքնաձիգերից և տարբեր հաճախականությամբ գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի ունեցել:
Լրագիր
12.02.2009
No comments:
Post a Comment