Wednesday, March 11, 2009

ԱԲԻԵՎՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՄԵՐՁԵՑՈՒՄԻՑ

Ըստ «Արմենպրեսի», Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Ավնի Աթիլա Իշըքի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանն անհանգստացած է Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցումից»: Ըստ «Ազերիպրեսի», թուրք գեներալը Աբիեւին հավաստիացրել է, որ «իր երկիրը երբեք չի գնա Ադրբեջանի շահերին հակասող քայլերի»: «Թուրքիան եւ Ադրբեջանը իրար հետ սերտորեն կապված եղբայր երկրներ են», ասել է նա:

Ազգ

2009-03-11

No comments:

Post a Comment