Հարավային Կովկասում առկա հակամարտությունների լուծումը ավելի շատ կախված է կողմերի փոխզիջման գնալու պատրաստակամությունից, քան նույնիսկ այնպիսի գերտերությունների ցանկությունից, ինչիսիք են ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը: Նման տեսակետով է հանդես եկել հայտնի ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին, ով ժամանակին նախագահ Ջիմմի Քարտերի վարչակազմում եղել է ազգային անվտանգության գծով խորհրդական: «Ես վստահ եմ, որ ո’չ ԱՄՆ-ը, ո’չ Ռուսաստանը չեն կարող լուծել այդ խնդիրները»,- ասել է նա:
Քաղաքագետը կարծում է, որ հակամարտող կողմերը կա’մ պետք է գնան փոխզիջման, կա’մ պնդեն «ստատուս քվո»-ի պահպանման վրա: Դա, նրա խոսքերով, չի նշանակում, որ կողմերը կարող են խնդիրները լուծել առանց դրսի օգնության, սակայն առաջին նախապայմանը կողմերի պատրաստակամությունն է:
«Դրա համար չպետք է գերագնահատել այն, թե որքանով է կառուցողական լուծումը կախված ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից»,- ընդգծել է Բժեզինսկին:
Աղբյուր` Panorama.am
No comments:
Post a Comment