Wednesday, March 11, 2009

«ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՆԱՐ ԶԵՆՔ ԳՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ, ԿԳՆԵՐ ԱՄՆ-ԻՑ ԿԱՄ ՄԵԿ ՈՒՐԻՇ ԵՐԿՐԻՑ»

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման կարծում է, որ եթե Ադրբեջանը չկարողանար զենք գնել Ուկրաինայից, ապա կգներ ԱՄՆ-ից կամ մեկ ուրիշ երկրից. «Ի՞նչ եք կարծում, եթե Ուկրաինան Ադրբեջանին զենք չմատակարարեր, Ադրբեջանը չէ՞ր կարող զենք գնել ԱՄՆ-ից կամ մեկ այլ երկրից: Ամենայն հավանականությամբ կարող էր…»,- ասել է Կուչման՝ ՌԻԱ Նովոստիի կազմակերպած Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում: Միաժամանակ Կուչման կարծում է, որ եթե գոյություն ունի ԱՊՀ, ապա անհրաժեշտ է մշակել որոշակի միջոց և պայմանավորվել, թե ում կարելի է զենք մատակարարել, իսկ ում՝ ոչ: «Միմյանց կողքին գտնվելով և պատմությամբ կապված լինելով՝ պարտավոր ենք առաջին հերթին գտնել քաղաքական այնպիսի միջոցներ, որոնք կողմերից ոչ մեկին թույլ չեն տա տարածքային պահանջները լուծել ռազմական եղանակով՝ զենքի օգնությամբ: Ահա սա է գլխավորը, իսկ մնացյալը դրա հավելվածն է»,- ասել է Կուչման:

Ազատամտություն

2009-03-06

No comments:

Post a Comment