Wednesday, March 11, 2009

Համանախագահները նեղացնում են տարբերությունները

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել կանոնավորապես շարունակելու հանդիպումները: Ուստի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները առաջիկա ամիսներին կկազմակերպեն երկու նախագահների մասնակցությամբ հանդիպում, որտեղ կքննարկվեն առանցքային, դեռեւս լուծում չգտած հարցեր` Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շրջանակում:

Տարածաշրջան կատարած այցից հետո նման հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), 3ուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Մեթյու Բրայզան (Միացյալ Նահանգներ):

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից մարտի 3-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղել են Բաքվում, Լեռնային Ղարաբաղում եւ Երեւանում, որից հետո համանախագահները վերադարձել են Բաքու: Բաքվում եւ Երեւանում նրանք հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եւ արտգործնախարարների հետ, իսկ Լեռնային Ղարաբաղում, ըստ հայտարարության` ՚դե ֆակտո իշխանություննների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետՙ:

Համանախագահները ողջունում են հարցերի անկեղծ եւ բաց քննարկումները երկու երկրների նախագահների հետ իրենց վերջին Ցյուրիխյան հանդիպումից ի վեր, եւ հույս են հայտնում, որ ՚առաջընթաց կարձանագրվի բանակցություններում` հստակեցնելով եւ նեղացնելով կողմերի միջեւ առկա տարբերությունները, որպեսզի հիմնահարցը խաղաղ լուծում ստանա հնարավորինս չափ շուտ ժամանակահատվածումՙ:

Ողջունելով կողերի միջեւ երկխոսության շարունակությունը` Համանախագահները միաժամանակ դատապարում են 2009 թ.-ի փետրվարի 26-ին հրադադարի ռեժիմի խախտումը շփման գծում, որն արձանագրվել է ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի ժամանակ:

Համանախագահները ակնկալում են, որ կողմերը բացատրություն կտան այդ դեպքի առիթով, այսինքն, թե ինչպես է հրաձգություն տեղի ունեցել այն բանից հետո, երբ անվտանգութան գրավոր երաշխիքներ են տրվել երկու կողմից էլ:

Համանախագահները ցավում են, որ 2008թ.-ին շուրջ 30 մարդ է սպանվել եւ ավելի քան 50 վիրավորվել, եւս 6 սպանվել են այս տարվա սկզբից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:

Համանախագահները կոչ են անում կողմերին վերանայել հրադադարի ամրապնդման վերաբերյալ իրենց առաջարկը, որը արվել էր 2008 թ.-ի դեկտեմբերի Հելսինկիում ԵԱՀԿ-ի նախարարների Խորհրդի հանդիպման ժամանակ:

Ա1+

2009-03-09

No comments:

Post a Comment