Thursday, April 2, 2009

Սերգեյ Մադաթյան. «Հայաստանի վերածնունդը սկսվելու է Ղարաբաղից»

«Մոսկվայի տանը» կայացել է Երկրորդ Համաշխարհային Ուղղափառ Կազակական Երտասարդության Փառատոնին նվիրված ասուլիս։ Կազակների համաշխարհային կոնգրեսի նախագահության անդամ Սերգեյ Մադաթյանը ներկայացրել է փառատոնին մասնակցելու իրենց ծրագիրը։ Նա նաև խոսել է Արցախյան պատերազմում կազակների ունեցած մեծ դերի մասին։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ինչ տրամադրվածություն ունեն կազակները Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, Ս.Մադաթյանը պատասխանել է, որ կազակները պատրաստ են ցանկացած ժամանակ գալ և օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։

-Կազակները եղել են Լեռնային Ղարաբաղում, համագործակցության պայմանագիր են ստորագրել և պատրաստ են ցանկացած ժամանակ գալ և օգնություն ցուցաբերել։ Աստված չտա իհարկե պատերազմ լինի, բայց մենք պատրաստ ենք։ Կարծում եմ Հայաստանի վերածնունդը սկսվելու է Ղարաբաղից։

Իսկ ի՞նչ կասեիք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն սկզբունքների մասին, որոնք այսօր արծարծվում են, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն և այլն։

-Ղարաբաղը հայկական տարածք է, այն ազատագրված է արյան գնով։ Ղարաբաղը կա և կմնա հայկական տարածք։

Այդ առիթով հարց է առաջանում, թե ի՞նչ գործունեություն են ծավալում Ադրբեջանի կազակները և ինչ տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ։

-Ադրբեջանում կան կազակներ, սակայն նրանք շատ ագրեսիվ են տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Այդ հարցերը պետք է կարգավորվեն Կլոր սեղանի շուրջ, սակայն Ադրբեջանի ատամանը 2005թ.-ից Ռուսաստանում չի եղել, կարելի է ասել հարաբերություններ գոյություն չունեն։

Թե ի՞նչ դիրքորոշում ունեն կազակները Ջավախքի վերաբերյալ, Ս.Մադաթյանը դժվարացավ պատասխանել, ասելով.

-Ես այդ հարցի շուրջ տեղեկացված չեմ։ Վերջերս ինձ նշանակել են Անդրկովկասի կազակության գործունեության լիազոր ներկայացուցիչ և կարծում եմ գործունեության ընթացքում այդ հարցերի վերաբերյալ կլինեն ուսումնասիրություններ։

Ռուսաստանում քսենոֆոբիայի դրսևորումների շատացման վերաբերյալ, Սերգեյ Մադաթյանն ասել է, որ իրենք ամեն կերպ փորձում են կանխել և կարգավորել նմանատիպ խնդիրները։

-Իհարկե նման երևույթ առկա է, բայց, ճիշտն ասած շատ հարցերում մեղավոր են նաև հայերը։ Հիմա մենք ուզում ենք հարավային բոլոր քաղաքներում ատամաններ նշանակել, որոնք կկարգավորեն այդ խնդիրները։

Այսօր Հայաստանում կա 320 կազակ։
Արփի ԲեգլարյանՍերգեյ Մադաթյան. «Հայաստանի վերածնունդը սկսվելու է Ղարաբաղից»

Արփի Բեգլարյան

No comments:

Post a Comment