Thursday, April 2, 2009

Հայերը վախենո՞ւմ են պատերազմից


«Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա կլինի այն սահմանագիծը, որից հետո Ադրբեջանը մարտական գործողություններ կսկսի իր պատմական հողերը վերադարձնելու համար»,- ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ախմեդօղլուի այս կարծիքը հայտնում է «Ռեգնում» գործակալությունը՝ վկայակոչելով «Day.az» կայքը: Նման կերպ քաղաքագետը պատասխանել է հայկական կողմի այն դատողությանը, որ Հայաստանը չի ճանաչի ԼՂՀ անկախությունը՝ այն պատճառով, որ չի ուզում խանգարել բանակցային գործընթացին: Ախմեդօղլուի կարծիքով, իրականում Հայաստանը վախենում է, որ իր նման քայլով կհրահրի պատերազմ:

«Բանն այն է, որ ԼՂՀ-ի ճանաչման դեպքում, Ադրբեջանն անմիջապես կդիմի ՄԱԿ-ին՝ մարտական գործողությունների համար աջակցություն ստանալու հարցով, քանի որ առանց ՄԱԿ-ի մասնակցության՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից դիտվելու է որպես միջազգային իրավունքի խախտում, եւ դա Ադրբեջանին իրավունք կտա իր հողերն ազատագրել ռազմական ճանապարհով: Իսկ հայերը դա գիտեն»,- կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետը:


Առավոտ2009-28-03

No comments:

Post a Comment