ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի գծով օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր երեկոյան ժամանելու է Բաքու: Ըստ Trend News-ի, Բրայզայի այցելության ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա ընթացքի, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին հարցերը:
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը նոր և դրական առաջընթաց կարձանագրի տարածաշրջանում», - ասել է Բրայզան:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը Panorama.am-ին ասաց, որ Երևան Բրայզայի այցելություն նախատեսված չէ: «Այս շաբաթ ոչ մի նման այցելություն չենք սպասում»,- հավելեց Բալայանը:
Նշենք, որ Բրայզան վերջին անգամ Հայաստանում եղել է մարտի 25-ին, երբ ՀՀ ԱԳ նախարարին փոխանցեց ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը:
Աղբյուր` Panorama.am
No comments:
Post a Comment