Հայ-թուրքական սահմանի բացումը դրական կազդի ղարաբաղյան հակամարտության լուծման վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է Trend News-ը: «Հարաբերությունների նորմալացումն ինքնին լավ փաստ է և կարող է դրականորեն ազդել ու նպաստել տարածաշրջանում իրավիճակի կայունացման վրա, որովհետև Հայաստանը իրեն իզոլացված չի զգա», - հավելել է համանախագահը:
Նկատենք, որ օրեր առաջ Euronews-ին անանուն մի դիվանագետ ասել էր, թե ԱՄՆ նախագահ Օբամայի՝ Թուրքիա այցելությունից հետո հայ-թուրքական սահմանը կբացվի:
Մերզլյակովը կարծիք է հայտնել, որ սահմանի բացումից հետո բանակցային գործընթացում Հայաստանի հետ «լեզու գտնելը չի դժվարանա»: «Հայաստանը չի կարող դադարեցնել բանակցային գործընթացը, և նրա վրա ճնշման լծակներ դեռ մնում են: Ուղղակի չարժե ակնկալել կայուն իրավիճակ տարածաշրջանում, երբ մտածում ես միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, այլ ոչ թե տարածաշրջանի», - ասել է Մերզլյակովը:
Աղբյուր` Panorama.am
No comments:
Post a Comment