Thursday, April 2, 2009

Յուրի Մերզլյակով. «Առայժմ վաղ է խոսել ԼՂՀ կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացման մասին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը գտնում է, որ առայժմ վաղ է խոսել ԼՂՀ կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացման մասին։ Ադրբեջանական Trend News գործակալությանը նա հաղորդել է, որ հանրաքվեն, որպես ԼՂՀ բնակչության ցանկության արտահայտում, հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ հակամարտող կողմերը, քվեարկության ձևի հարցում գան համաձայնության։ Ռուսաստանցի համանախագահը նշել է նաև, որ հանրաքվեին մասնակցելու է մինչև հակամարտության սկսվելը ԼՂՀ-ում ապրող ամբողջ բնակչությունը։ «Մենք աշխատում ենք ադրբեջանցի փախստականների հանրաքվեին մասնակցելու հարցի լուծման  ուղղությամբ։ Պետք է հստակեցվեն սկզբունքները, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար»,-ասել է Յուրի Մերզլյակովը։

www.7or.am

2009-02-04

No comments:

Post a Comment