Wednesday, December 24, 2008

ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, գնահատելով անցնող տարին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առումով, ասաց, որ հայկական կողմն առաջընթաց է համարում տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպումները, Մոսկվայում նոյեմբերի 2-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը, Հելսինկիում դեկտեմբերի 4-5-ը ԵԱՀԿ ԱԳ նախարարների տարեկան հավաքի ընթացքում ստորագրված փաստաթղթերը:
«Հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ այս տարվա ընթացքում ձեռք բերված առաջընթացի հիմքի վրա՚»,- ասաց Տ.Բալայանը:

Հ ա յ ո ց Ա շ խ ա ր հ

23 Դեկտեմբերի 2008

No comments:

Post a Comment