Wednesday, December 24, 2008

ՉԵՆ ՄԻՋԱՄՏՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն չի միջամտում հայ-թուրքական հարաբերություններին:
ՙՆախ Թուրքիայի պաշտոնատարներն արդեն հայտնել են իրենց վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ: Մյուս կողմից՝ մենք քանիցս հայտնել ենք, որ Ադրբեջանը չի միջամտում երկու ինքնիշխան պետությունների միջեւ առկա հարցերին՚,- նշել է նա՝ մեկնաբանելով 1915 թվականի Ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու թուրքական մտավորականության ներկայացուցիչների ձեռնարկած ակցիային վերաբերող հարցը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հ ա յ ո ց Ա շ խ ա ր հ

23 Դեկտեմբերի 2008

No comments:

Post a Comment