Հայաստանի եւ Եվրամիության դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում համընկնում են: Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույն կերպ են արտահայտվել՝ գնահատելով անցնող տարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում արձանագրված առաջընթացը:
ՙՄենք ողջունում ենք նոյեմբերի 2-ի Մոսկովյան եւ դեկտեմբերի 4-ի Հելսինկյան հռչակագրերը, որոնք հավաստում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում գտնելու բոլոր կողմերի ձգտումը՚,- երեկ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, Եվրամիության անունից վճռականորեն կոչ անելով հակամարտության կողմերին՝ գործել այդ ուղղությամբ եւ շարունակել կառուցողական երկխոսությունը:
Ստեփանակերտում դեկտեմբերի 19-ին արտգործնախարարը արտահայտել էր նույն միտքը՝ բարձր գնահատելով անցնող տարվա ընթացքում ստորագրված Մոսկովյան եւ Հելսինկյան հռչակագրերը, որոնք ընդունվել են ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի տարեկան հավաքի ընթացքում:
Հայոց Աշխարհ
24 դեկտեմբերի 2008
No comments:
Post a Comment