Wednesday, December 24, 2008

ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՏՄՊՊՀ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս օրերին հյուրընկալել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ) ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, ԼՂՀ տնտեսական մրցակցությունը կարգավորող մասնագետները երկօրյա այցով Հայաստանում են` ՀՀ ՏՄՊՊՀ փորձի ուսումնասիրության նպատակով: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը ներկայացրել է հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, վարչությունների աշխատանքի բնույթը: Հանձնաժողովի անդամները ղարաբաղցի գործընկերներին առաջարկել են կոնկրետ գործեր ու վարույթներ ուսումնասիրել, դրանց փաստաթղթային հիմքերը և ընթացակարգը դիտարկել: Մրցակցությունը կարգավորող ղարաբաղցի մասնագետները նախընտրել են նաև անմիջականորեն ծանոթանալ բուն վարչություններում կատարվող աշխատանքների ընթացքին ու բնույթին: ԼՂՀ պատվիրակության ղեկավար, ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ աշխատակազմի ղեկավար Ժիրայր Ասծատրյանի խնդրանքով Պ. Ղալթախչյանը ներկայացրել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրական բազան:
Աղբյուր` Panorama.am
23/12/2008

No comments:

Post a Comment