Wednesday, December 24, 2008

Կստեղծվի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց

[ 23 Դեկտեմբերի 2008 10:23 ] Արցախ

ԼՂՀ կառավարության այսօր կայացած նիստում գործադիրի հավանությանն արժանացավ «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց ստեղծելու մասին որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն, Տիգրանակերտ հնավայրի եւ Խաչենագետի ստորին հովտի ամբողջական պատմամշակութային ու բնական համալիրի նյութական եւ հոգեւոր արժեքներն իրենց պատմական, մշակութային եւ բնական միջավայրում պահպանելու նպատակով որոշվում է ստեղծել «Տիգրանակերտ» արգելոցը: ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը մինչեւ 2009թ. ավարտը պետք է կառավարությանն առաջարկություն` ներկայացնի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց-թանգարանի գործունեության եւ զարգացման հեռանկարային ծրագրի եւ կառավարման մարմինների ձեւավորման վերաբերյալ:Հիշեցնենք, որ «Երկիր» միության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի 5 հոգանոց արշավախումբը 2006թ. օգոստոսի 3-18-ն է սկսել իրականացնել Արցախի Տիգրանակերտ քաղաքի եւ շրջակայքի պեղումների առաջին փուլը:

No comments:

Post a Comment