Եվրոպական Միությունը աջակցում է տարածաշրջանային համագործակցության և կառուցողական երկխոսության ցանկացած ձև: Այդ մասին հայտարարել է ԵՄ գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան: «Մենք ողջունել ենք նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված մոսկովյան հռչակագիրը, ինչպես նաև հելսինկյան հայտարարությունը, որոնք հաստատում են, որ կողմերը նպատակ ունեն ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»,- ադրբեջանական Թրենդ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սոլանան: Վերջինս հայկական և ադրբեջանական կողմերին կոչ է արել շարունակել կառուցողական երկխոսությունը: «Ներկայիս իմպուլսը չպետք է բաց թողնել»,- հավելել է նա:
Աղբյուր` Panorama.am23/12/2008
No comments:
Post a Comment