Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե հայկական զինված ուժերը Հեյրախ գյուղի մոտ սպանել են 1954 թվականին ծնված ադրբեջանցի Աֆիգ Շալդիևին, ով այդ տարածքում արածացրել է իր հոտը:
«Դա ապատեղեկատվություն է և իրականության չի համապատասխանում իրականությանը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ղարաբաղի պաշտպանության զինուժը հրադադարի ռեժիմը չի խախտել»,- մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը Panorama.am-ին ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Աղբյուր` Panorama.am
24/12/2008
No comments:
Post a Comment