«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Դա պետք է հատկապես ակնհայտ լինի վրաստանյան ճգնաժամից հետո»,- հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:
«Այդ իսկ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս այն փաստին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները անցած տարի Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ պարտավորվեցին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
«Եվրամիությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ պատրաստ է օգնություն ցուցաբերել ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման եւ շփումների կազմակերպման ուղղությամբ միջոցառումների անցկացմանը»,- նշել է Սոլանան եւ վստահություն հայտնել, որ «բանակցությունների ճանապարհով ձեռք բերված որոշումը կնպաստի տարածաշրջանում կայունության, անվտանգության ու առաջընթացի հաստատմանը»:
Հայոց Աշխարհ
No comments:
Post a Comment