Thursday, February 5, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ

Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը եւ այսօր ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու որոշ հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական հատվածներում տեղակայված ղարաբաղյան դիրքերը: Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից ձեռնարկված պատասխան քայլերից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ-ից:

03.02.2009

No comments:

Post a Comment