«Ադրբեջանական բանակը կարող է 48 ժամվա ընթացքում ազատագրել օկուպացված տարածքները եւ հասնել հայ-ադրբեջանական սահման»,-երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Բաբա Թագիեւը: Վերջինս մի խումբ պատգամավորների հետ այցելել էր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գոտի` տեղում ծանոթանալու զինված ուժերի մարտունակությանը: Նա նշել է, որ եթե բանակցությունները արդյունք չտան, ադրբեջանական բանակը քայլեր կձեռնարկի օկուպացված տարածքները ազատագրելու ուղղությամբ: «Մենք դարձել ենք ականատեսը այն բանի, որ ադրբեջանական բանակը օրեցօր հզորանում է, զարգանում, կատարելագործվում: Այսօր կարելի է վստահ ասել, որ ադրբեջանական բանակը շատ հզոր է»,- ընդգծել է նա:
Հայկական Ժամանակ
04.02.2009
No comments:
Post a Comment