Thursday, February 5, 2009

Հայը զիջելու չունի

Հակառակ բազմաթիվ հրապարակումների, ԵԿՄ հերթական համագումարը, որի ժամանակ պետք է ԵԿՄ նոր վարչություն ընտրվեր, տեղի չունեցավ ոչ անցած տարվա դեկտեմբերին, ոչ էլ հունվարին: Եւ ահա, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, որը երեկ այցելել էր Էջմիածնի տարածքային բաժանմունքի արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված "Փառքի սրահ", պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե վերջապես ե՞րբ է կայանալու ԵԿՄ համագումարը, հայտնել է, որ արդեն սկսվել են համագումարի նախապատրաստական աշխատանքները: Գեներալ Մանվելի հրամանով ստեղծվել է կազմկոմիտե, որն առաջիկա շաբաթներին տեղերում` ԵԿՄ տարածքային բաժանմունքներում համագումարի պատվիրակներ ընտրելու նպատակով պետք է անցկացնի ժողովներ, ինչից հետո կհայտարարվի համագումարի ճշգրիտ օրը: "Ինչպե՞ս է վերաբերվում ԼՂՀ հակամարտության կարգավորման մեծ համաձայնագիր կնքելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսությանը, եւ խաղաղության դիմաց ինքը` գեներալը, համաձա՞յն է արդյոք տարածքային զիջումների",- իր սակավախոսությամբ հայտնի Մ. Գրիգորյանը մեր թղթակցին պատասխանել է կարճ. "Ես բազմիցս ասել եմ, որ մեր բնական հայրենիքի տարածքների մի չնչին հատվածը ազատագրել ենք հանուն խաղաղության եւ հանուն խաղաղության էլ պահելու ենք այդ տարածքները: Հայն այսօր զիջելու տարածք չունի: Մենք մեր զոհված ընկերների հիշատակը չենք դավաճանի, մեր Սպարապետի պատգամին հավատարիմ կմնանք, եւ այդ տարածքները Հայաստանի ու Արցախի անվտանգության իրական երաշխիքն են, որ չենք կարող փոխարինել թղթե խոստումներով":

Հրապարակ

31.01.2009

No comments:

Post a Comment