Thursday, February 5, 2009

ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԿԻՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ՈՒՆԻ

Այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որով ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամներ է նշանակել:

Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահի հրամանագրի համաձայն, նշված հանձնաժողովի անդամներ են նշանակվել Ժիրայր Միրզոյանը (ԼՂՀ Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի վարիչ), Շահանե Սաֆարյանը (ԼՂՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ), Կարեն Դանիելյանը (ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ) և Հասմիկ Հարությունյանը (Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս):

Աղբյուր` Panorama.am

04.02.2009

No comments:

Post a Comment