Thursday, February 5, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ԵԽԽՎ որոշման վրա, ըստ որի Հայաստանին հերթական անգամ տրվեց ժամանակ լուծել քաղբանտարկյալների հարցն ու հաղթահարել հետընտրական ճգնաժամը, եղել է թերեւս ազդեցությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունը, գուցե եւ Արեւելյան գործընկերության Եվրամիության ծրագիրը, հավանաբար նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքը, քաղաքական այլ պարագաներ: Այդ կարծիքին է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ով փետրվարի 5-ին եղել է Իրավունք դե ֆակտո ակումբի հյուրը: Դավիթ Շահնազարյանը նշել է սակայն, թե որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես հերթական անգամ ժամանակ են տվել Հայաստանին երեք ամիս: Սակայն դա, ըստ ՀԱԿ անդամի, կարող է իշխանությանը տալ առավել լկտիանալու առիթ, քանի որ իշխանությունը յուրովի է ընկալում այդ ժամանակ տալը: Բայց, ըստ Դավիթ Շահնազարյանի, երեւի թե ինքնին պարզ է այն իշխանության վիճակը, որն իր անվտանգությունը պայմանավորում է թուրքական ջրցան մեքենաներով: Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունը Թուրքիայից ջրցան մեքենաներ է ներկրել Հայաստան, ինչի կապակցությամբ ՀԱԿ անդամը նկատել է, թե դա հայ-թուրքական հարաբերության առաջընթացի առաջին վկայությունն է:

Լրագիր

05.02.2009

No comments:

Post a Comment