Monday, February 2, 2009

ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել են Ցյուրիխի «Ռադիսոն» հյուրանոցում։

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Մեթյու Բրայզայի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ
Այնուհետեւ երկու երկրների Նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով
Նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը կառուցողական եւ դրական է գնահատել ցյուրիխյան հանդիպման արդյունքները
Երկու երկրների Նախագահները հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ շարունակելու բանակցային գործընթացը: Նախագահները ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցի վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ցյուրիխյան հանդիպումը երրորդն է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ:

www.echannel.am

29.01.2009

No comments:

Post a Comment