Monday, February 2, 2009

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ

Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի երրորդ հանդիպումը ԼՂ հարցով բանակցությունների սեղանի շուրջ: Հանդիպումը կայացել է Ցյուրիխում` «Ռադիսոն» հյուրանոցում, եւ ինչպես ԼՂ հարցով բոլոր բանակցությունները, ընթացել է երեք փուլով: Նախ` բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, ապա Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ունեցել են մեկ ժամանոց առանձնազրույց, որից հետո նրանց են միացել երկու արտգործնախարարները: Հանդիպման վերաբերյալ երեկ հնչած միակ գնահատականից տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը արդարացրել է բոլոր սպասելիքները. «Կողմերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային կետերի շուրջ փոխըմբռնման հարցում առաջընթացի են հասել եւ կրճատել որոշ այլ հարցերի շուրջ դիրքորոշումներում եղած տարաձայնությունները»,- երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ դիվանագիտական հավաստի աղբյուրների փոխանցմամբ, հիմնարար սկզբունքների` չհամաձայնեցված միակ առանցքային կետը Լաչինի միջանցքին վերաբերող կետն էր: 

Հայկական Ժամանակ

30.01.2009

No comments:

Post a Comment