Այդ մասին այսօր «Թրենդ»-ին ասել Է ՄՃԽ-ի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Ճգնաժամային խումբը գտնում Է, որ մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակվող բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման լավագույն միջոցն են», ասել է Ֆրեյզերը: Նրա խոսքով՝ խիստ կարեւոր է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն իրենց երկրների հասարակայնությանն իրազեկեն եւ նրա հետ խորհրդակցեն Մինսկի խմբի առաջարկությունների շուրջը: «Քաղաքացիական իրազեկվածության բարձրացումը եւ ադրբեջանցի ու հայ գործընկերների միջեւ քննարկումները շատ կարեւոր են խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար»,- հավելել է նա, հաղորդում է «Արմենպրեսը»:
Ազգ
30.01.2009
No comments:
Post a Comment