Monday, February 2, 2009

ԵԱՀԿ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ

Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը եւ Մեթյու Բրայզան հունվարի 29-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որ վերաբերում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին եւ այդ գործընթացի շրջանակում Ցյուրիխում տեղի ունեցած սարգսյան-Ալիեւ հանդիպմանը: Նշելով հանդիպման փաստը, համանախագահները ասում են, որ համանախագահները երկու նախագահներին են ներկայացրել իրենց առաջարկը այն մասին, թե ինչպես ավարտուն տեսք տալ ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքներին` մադրիդյան առաջարկների հիման վրա: Համանախագահները կրկին հայտնում են հկամարտող կողմերի արտգործնախարարների հետ աշխատելու իրենց պատրաստակամությունը, հիմնական սկզբունքների հարցում առկա տարաձայնությունները հարթելու համար: “Համանախագահները հուսով են, որ կողմերը մոտ ապագայում կկարողանան հաղթահարել մնացած անհամաձայնությունները խաղաղ կարգավորումն ապահովելու համար, որը բոլոր կողմերի համար ավելի լավ է, քան ստատուս-քվոն: Նրանց նպատակը հանդիսանում է հավասարակշռված եւ արդարացի համաձայնությունը տարածքային ամբողջականության, ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաեւ ուժի կիրառումից հրաժարման հիման վրա, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում”, ասված է համանախագահների հայտարարության մեջ:

Լրագիր

30.01.2009

No comments:

Post a Comment