ԱրմԻնֆո: Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր բուհի` Արցախի պետական համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հետ:
Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում ԱրմԻնֆո-ի սեփական թղթակիցը, ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, և խնդրին առնչվող վերջին իրադարձությունները: Մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանը կանգ է առել վերջերս Հելսինկիում կայցած ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի վրա, նշելով, որ հանդիպման ընթացքում հաստատվել է ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծելու, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մադրիդյան սկզբունքներով բանկցությունները շարունակելու հակվածությունը, և ընդգծվել է հակմարտության կողմերի մոտեցման անհրաժեշտությունը:
Պատասխանելով ներկաների հարցերին` ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հայկական դիվանագիտության գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման ճանաչման հարցն է: «Առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության ոչ մի փաստաթուղթ չի կարող ընդունվել»,- նշել է ՀՀ արտգործնախարարը:

Այցելությունը այս բուհ դարձել է ավանդական: Այն բազմիցս այցելել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Սա Էդվարդ Նալբանդյանի առաջին այցն է այս բուհ:
2008-12-20 16:31:00
No comments:
Post a Comment