Հայ Ազգային կոնգրեսը դեկտեմբերի 18-ին հայտարարություն է տարածել Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու կապակցությամբ: «Սերժ Սարգսյանը երրորդ անգամ մերժեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հայ կամավորների համախմբում ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը: Նրա նախորդ երկու դիմումները մերժելը, նրան շինծու մեղադրանքով մեկուկես տարի որպես քաղբանտարկյալ բանտում պահելը չեն հագեցրել վարչախմբի պարագլուխների քինախնդրությունը իր գիտակցական կյանքը հայրենիքին ու ազգային հարցերին նվիրած ազատամարտիկի նկատմամբ: Պատճառն ընդհանրական է. նրանք չեն կարող հանդուրժել որեւէ մեկին, անկախ նրա վաստակից ու համարումից, լինի դա Հայաստանից, թե Սփյուռքից, որը կհամարձակվի քննադատական վերաբերմունք արտահայտել վարչախմբի տխրահռչակ գործունեության նկատմամբ», ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
Լրագիր
22 Դեկտեմբերի, 2008
No comments:
Post a Comment