Thursday, February 12, 2009

ՂԱՐԱԲԱՂ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերությանը առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ-ի անգնահատելի դերը շուրջ մեկուկես տասնամյակ ձգվող խաղաղության պահպանման հարցում եւ ընդգծել հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ջանքերի կարեւորությունը: Գորան Լենմարկերը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների գործադրած ջանքերը, տեղեկացնում է մամուլի գրասենյակը:

Լրագիր

10.01.2009

No comments:

Post a Comment