Thursday, February 12, 2009

ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՀԵՌՎԻՑ

Փետրվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ջավահիրլի բնակավայրից հարավ-արեւելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին/Մեծ Բրիտանիա/ և Իրժի Աբերլեն/Չեխիա/: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, ինչի արդյունքում ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության  ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունից:

Լրագիր

11.02.2009

No comments:

Post a Comment