Thursday, February 12, 2009

Մեկը լինի Էդիկին հուշի

Երեկ կառավարությունում 2008 թվականի հաշվետվությունն է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո նաեւ նշել է, որ կան որոշ աշխատանքներ, որոնք դեռեւս չեն կատարվել:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ անհրաժեշտ է մի քաղաքական փաստաթուղթ դնել շրջանառության մեջ, որը կներկայացնի պաշտոնական Երեւանի պատասխանները հաճախ հնչող հարցերի առնչությամբ, ապա խոստովանել է, որ պետական շատ ծառայողներ, որոնք հեռու են քաղաքականությունից, հաճախ միջազգային կոնֆերանսներում անհարմար վիճակի մեջ են ընկնում, երբ, օրինակ, հնչում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված հարցեր, եւ առաջարկել է նախարարություններին եւ գերատեսչություններին ուղարկել ՀՀ պաշտոնական տեսակետները ներառող մի փաստաթուղթ, որպեսզի պետական տարբեր մակարդակի աշխատողները տեղյակ լինեն հնչող հարցերին տրվելիք պատասխաններից: ՀՀ ԱԳ նախարարն էլ պատասխանել է, որ այդ փաստաթուղթն արդեն ուղարկվել է բոլոր նախարարություններին եւ գերատեսչություններին: Այս հաղորդագրությունը ուշագավ է հատկապես այն առումով, որ բառացիորեն երկու շաբաթ առաջ Դավոսում կայացած հայտնի քննարկումներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան ԼՂ խնդրի առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հարձակումների` գերադասել էր քար լռությամբ ընդունել նրա բոլոր քննադատությունները:

Ժամանակ Երևան

11.02.2009

No comments:

Post a Comment