Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում, նույն օրը Ցյուրիխում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների և միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Շվեյցարահայ համայնքի հետ:
Լրագիր
26.01.2009
No comments:
Post a Comment