Wednesday, January 28, 2009

Հավասարաչափ փոխզիջում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը երեկ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի հետեւյալ ուղղվածությունը. «ձեռք բերել հավասարաչափ, հավասարապես փոխզիջում»: Երեկ կայացած ասուլիսում դեսպանը նաեւ նշել է, թե մի քանի օրից տեղի կունենա նախ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների, ապա նաեւ նախագահների հանդիպումը, ուստի ոչ մի եզրակացություն, հետեւություն չցանկացավ անել: «Նախընտրում եմ Ղարաբաղի հետ կապված հարցերին չպատասխանել, քանի որ այդ հարցում Ֆրանսիան ունի իր դեսպանը` համանախագահը», - ասել է Սերժ Սմեսովը:

Ժամանակ Երեւան

24.01.2009

No comments:

Post a Comment