Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնել է Շվեյցարիա, Ցյուրիխ, որտեղ հունվարի 27-ին նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նկատենք, որ նախարարների հանդիպումը նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որն ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տեղի է ունենալու Դավոսում:
Աղբյուր` Panorama.am
26.01.2009
No comments:
Post a Comment