2009-ի եթերաշրջանը ԼՂՀ հանրային հեռուստաընկերությունը կմեկնարկի նոր տեխնիկայով, որը ձեռք է բերվել Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Այս մասին հայտնել է Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հեռուստաընկերության տնօրենի խոսքով` ներկայիս տեխնիկան, որի մի մասը տարիներ առաջ եւս Հիմնադրամն էր տրամադրել, հեռարձակման ժամանակ խոտաններ է ստեղծում` հաճախ դառնալով եթերի խափանման պատճառ: Հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումները կվերազինեն եւ կհամալրեն հեռուստաընկերության տեխնիկական բազան: Ժամանակակից սերվերը, թվային տեսախցիկները, ձայնային վահանակներն ու կռունկը կբարձրացնեն հեռարձակումների որակը, որի շնորհիվ հեռուստաընկերությունը ձեռք կբերի հեռուստադիտողների ավելի մեծ լսարան:
Սոցիալական ենթակառուցվածքների տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակում, Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի եւ Ֆրանսիայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ, Ասկերանի, Շուշիի եւ Մարտունու շրջանների բուժհաստատություններին տրամադրվել է մեկական շտապ օգնության մեքենա:
No comments:
Post a Comment