Friday, December 26, 2008

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՈՐՊԵՍ ԽԹԱՆ՝ ԸՍՏ ՍԵՄՆԵԲԻԻ

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված մոսկովյան հռչակագիրը խթան հանդիսացավ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի համար: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», այս մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Որպես դրական գործոն` նա նշել է այն փաստը, որ 15 տարի անց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց ստորագրություններն են դրել ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մեկ փաստաթղթի տակ: «Հույս ունենք, որ երկու երկրների նախագահները կհանդիպեն, որպեսզի շարունակեն արդյունավետ բանակցությունները», ասել է Պ. Սեմնեբին:

Ազգ

26.12.2008

No comments:

Post a Comment