Ղարաբաղյան հակամարտությունը եկող տարվա սկզբին կդառնա Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների միջև բանակցությունների հիմնական թեման: Ըստ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսուլի Գըլըջի` Էդվարդ Նալբանդյանը, Ալի Բաբաջանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն 2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին: Այս մասին հաղորդում է «Դեյ. Ազ»-ը:
Դեսպանի խոսքերով, նրանք կքննարկեն նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը` Կովկասի անվտանգության ու կայունության պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը ենթադրում է Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասնակցությունը: Որոշ հայ վերլուծաբաններ պնդում են, որ այդ նախաձեռնությունը նպատակ ունի տարածաշրջանային զարգացումներից մեկուսացնել Իրանին:
Աղբյուր` Panorama.am
25.12.2008
No comments:
Post a Comment