2009-ի եթերաշրջանը ԼՂՀ հանրային հեռուստաընկերությունը կմեկնարկի նոր տեխնիկայով, որը ձեռք է բերվել Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումները կվերազինեն եւ կհամալրեն հեռուսատաընկերության տեխնիկական բազան: Սոցիալական ենթակառուցվածքների տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակում, Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի եւ Ֆրանսիայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ, Ասկերանի, Շուշիի եւ Մարտունու շրջանների բուժհաստատություններին տրամադրվել է մեկական շտապ օգնության մեքենա, տեղեկացնում են Հայաստան համահայկական հիմնադրամից:
Լրագիր
26.12.2008
No comments:
Post a Comment