Wednesday, March 18, 2009

ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԺԱՄԱՆԻ ԲԱՔՈՒ

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը մարտի 17-ին կժամանի Բաքու` հետևելու մարտի 18-ին կայանալիք հանրաքվեի ընթացքին, որտեղ գլխավոր հարցն է Ադրբեջանի նախագահի իրավասությունների երկարացումը` պատերազմի պայմաններում: Այդ մասին հայտնում է «Ռիա նովոստին»` հղում անելով «Նովոստի-Ադրբեջան» գործակալությանը

Հանրաքվեն նախաձեռնել է իշխող կուսակցություն «Ենի Ադրբեջանը»: Այն մասնավորապես ենթադրում է սահմանադրության ներկայումս գործող 5-րդ կետը, որում ասվում է, որ «Ոչ ոք չի կարող ընտրվել Ադրբեջանի Հանրապետության նախագահ ավելի քան երկու ժամկետ անընդմեջ» փոխել այնպիսի տարբերակով, որը նախատեսում է նախագահի իրավասությունների ժամկետի եկարաձգում, եթե պատերազմական գործողությունների հետևանքով հնարավոր չլինի անցկացնել հերթական ընտրությունները, մինչև այդ գործողությունների ավարտը:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է Սահմանադրության մեջ կատարել 29 հոդվածի 41 ուղղում, այնդ թվում ենթադրվում է ռազմական պատերազմական գործողությունների ժամանակ խորհրդարանական ընտրությունների հետաձգում, օրենսդրական նախաձեռնությունների իրավունքի տրամադրում 40 հազար ընտրողների, մարդու կամքից անկախ նրան տեսագրելու, ձայնագրելու կամ նկարելու արգելում, Ադրբեջանի նախկին նախագահներին նյութական ապահովում:
Ադրբեջանի նախագահի իրավասությունների ժամկետը հինգ տարի է: Ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը ընտրվել է այդ պաշտոնում 2003 թ-ին և վերընտրվել 2008 թվին:

Աղբյուր` Panorama.am

2009-03-17

No comments:

Post a Comment