Հայաստանը սպառազինության մատակարարումներ է ստանում իր ռազմական դաշնակից Ռուսաստանից: Այս մասին «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը : Ազիմովը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանին` Կովկասում իր մերձավոր դաշնակցին, զինում է Գյումրի քաղաքի ռուսական ռազմական բազայի համար ռազմական տեխնիկայի համալրման քողի տակ: Արազ Ազիմովը նաեւ հերքել է այն պնդումը, թե Բաքուն պատերազմ է փնտրում. «Լավ բան է ուժեղ բանակ ունենալ, սակայն էլ ավելի լավ է չօգտագործել այն: Մենք երբեք չենք ասել եւ չենք ասում, որ կգնանք պատերազմի Հայաստանի դեմ»: Սակայն Ա. Ազիմովը նշել է նաեւ, որ եթե Հայաստանը շարունակի պահանջել ղարաբաղյան տարածաշրջանի անկախությունը, Ադրբեջանը իր տարածքային ամբողջականությունը կվերականգնի բոլոր միջոցներով, հաղորդում է «Նոյյան տապանը»:
«Ազգ» -ի կողմից հիշեցնենք, որ Բաքուն սովորաբար աղմկում է Հայաստանի զինվելու մասին, երբ ինքն է պատրաստվում զենքի նոր խմբաքանակներ ներկրել:
Ազգ
No comments:
Post a Comment