Thursday, March 5, 2009

Համանախագահները հանդես կգան հաշվետվությամբ

Բաքու-Ստեփանակերտ- Երեւան-Բաքու այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամփոփելով այցի արդյունքները, Բաքվում հայտարարել են, որ այն արդյունավետ էր:

Առաջիկա 2 ամիսների ընթացքում տեղի կունենա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը: ՚Մենք չենք կարող խոսել այն մանրամասների մասին, որ քննարկվել են այս բանակցությունների ընթացքում: Ի վերջո, պետք է հարգել նախագահներին եւ այն գաղտնիության սկզբունքը, որ կա գործընթացում: Բայց, իմ կարծիքով, սա հարմար պահ էր, որպեսզի մենք Հայաստանից կրկին վերադառնայինք Բաքու, եւ այստեղ կայացած բանակցություններից հետո արդեն մենք կարող ենք մտածել նախագահների նոր հանդիպման մասին, որը կարող է կայանալ առաջիկա երկու ամիսների ընթացքումՙ,- Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան:

Համանախագահները բացասական գործոն են գնահատել ԼՂ հիմնախնդիրը կարգավորման գործընթացը, տարբեր փաստաթղթերի, նախագծերի միջոցով ՄԱԿ տեղափոխելու Ադրբեջանի ջանքերը:

Ի դեպ, մոտ ապագայում մոտ ապագայում համանախագահները պատրաստվում են մեկնել Վիեննա` Մինսկի խմբի անդամ բոլոր պետությունների դիվանագետների առջեւ հաշվետվությամբ հանդես գալու համար: Բաքվում կատարած համանախագահների հայտարարություններից ակնհայտ է, որ նրանց հաշվետվության հիմնական մեկը լինելու կողմերի հանդիպումների ու բանակցությունների շարունակականության պահպանումը, որ խնդրի խաղաղ կարգավորման երաշխիք է:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկված են 13 երկիրը, այդ թվում` Թուրքիան: ԼՂ հարցում Թուրքիայի շահագրգռվածությունը Երեւանում Ֆրանսիայի համանախագահը փորձում էր բացատրել եւ սահմանափակել միայն Թուրքիայի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելով:

Ա1+

2009-03-05

No comments:

Post a Comment