Thursday, March 5, 2009

ԲԱՔՈՒՆ ԴԵՄ Է «ՀԱՇՏԵՑՆԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆԸ

Բաքվի իշխանությունները համաձայն չեն, որ թուրքական «Բաժանում» վերնագրով ֆիլմից որոշ հատվածներ նկարահանվեն Ադրբեջանում: Նման ձեւով, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ադրբեջանական կողմն իր բողոքն է արտահայտում այն առնչությամբ, որ ֆիլմից որոշ հատվածներ էլ պետք է նկարահանվեն Երեւանում: «Կամ չեղյալ հայտարարեք Հայաստանում իրականացվելիք նկարահանումները, կամ այստեղ դուք չեք կարող որեւէ բան նկարահանել», այսպիսի պատասխան է ստացել Բաքվում ֆիլմի նկարահանումների թույլտվությանը սպասող թուրքական կողմը: «Բաժանում» ֆիլմի նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի հանրային հեռուստատեսությանը (TRT): Ֆիլմի նպատակն է, ըստ թուրքական կողմի, նպաստել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ առկա թշնամանքի վերացմանը, հաղորդում է «Նոյյան տապանը»:

Ազգ

2009-03-05

No comments:

Post a Comment