Իշխանության նորաստեղծ "Հանուն ապագայի" նախաձեռնությունն ըստ ամենայնի կարճ ժամանակում հավակնում է վերածվելու հզոր շարժման: Մեր աղբյուրները հաղորդում են, որ նախաձեռնության ղեկավար Լեւոն Երզնկյանը պերմանենտ այցելություններ է ունենում նախագահի նստավայր, միաժամանակ ընդհատակյա քննարկումներ է կազմակերպում հուժկու ալիք ձեւավորելու եւ, ամենակարեւորը` այն չձախողելու համար: Բառացիորեն օրեր առաջ մենք տեղեկություն էինք հրապարակել, որ ԼՂՀ կոնֆլիկտի պարտվողական քաղաքականությունը հասարակական կեղծ ալիքի վրա հաջողացնելու համար իշխանությունը պատրաստվում է չվարկաբեկված երիտասարդների գլխավորությամբ նոր շարժում ձեւավորել, որը պետք է Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի բոլոր խայտառակ օպերացիաներին թիկունքից աջակցի, ապագայով մտահոգ երիտասարդների շոշափելի զանգվածի պատրանք ստեղծի:
Thursday, March 12, 2009
Հանուն ապագայի
2009-03-11
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment