Thursday, March 12, 2009

Այս անգամ էլ ենք ԼՂ-ն ձեզ տալիս

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական լրատվամիջոցներին շռայլ հարցազրույցներ է տվել եւ բավական ուշագրավ հայտարարություն արել: "Ռուսաստանը պատրաստ է սատարել փոխզիջումային համաձայնությունը, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, իսկ այն դեպքում, եթե այդպիսին ձեռք բերվի` հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր: Մեր կարծիքով, կենսունակ կլինի հիմնախնդրի այնպիսի լուծումը, որը թույլ կտա Անդրկովկաս վերադարձնել կայունությունը եւ խաղաղությունը, իսկ հետհակամարտային փուլում կօգնի պահպանել ուժերի` պատմականորեն ձեւավորված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, չի հանգեցնի դրա վերածմանը միջազգային քաղաքական եւ ռազմական մրցակցության ասպարեզի",- ասել է նա: Լավրովի խոսքերը ղարաբաղյան հակամարտության մոտակա կարգավորման հեռանկարի լուրջ ազդակներ են պարունակում, միաժամանակ շատ նման են Ադրբեջանի հասցեին արված անուղղակի քծնանքի: ՌԴ-ն ԱՀ-ում էներգետիկ խնդիրներ ունի լուծելու, ուստի` մի ինչ-որ Ղարաբաղի հարց զոհելն այս առումով Մեծ կայսրության համար առանձնակի աղետ չէ:

Հրապարակ

2009-03-11

No comments:

Post a Comment