2008 թ. Հայաստան է այցելել օտարերկրյա պետությունների ութ տեսչական խումբ` Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) և 1999թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում: Այս մասին նշված է ԱԳՆ 2008 թ. տարեկան հաշվետվությունում:
Ըստ հաշվետվության` Համատեղ խորհրդատվական խմբին, ինչպես և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնին է տրամադրվել համադրված ՀՀ ամենամյա ռազմական տեղեկատվություն. «Տարվա ընթացքում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ համապատասխան բանաձևերի համաձայն ներկայացվել է ահաբեկչության դեմ պայքարի, տարբեր սպառազինությունների արտահանման և ներմուծման, ռազմական ծախսերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:
Փաստաթղթում նաեւ ասվում է, որ տարբեր միջազգային ատյաններում Հայաստանը շարունակաբար բարձրացրել է Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ նախատեսվող սպառազինությունների առաստաղների կոպիտ խախտումների փաստը: ՀՀ մտահոգությունը կիսվել է ԵԱՀԿ անդամ մի շարք պետությունների կողմից:
No comments:
Post a Comment