«Անհարժեշտ է ուսումնասիրել ԼՂ հակամարտության աղբյուրը և պայքարել դրա առաջացման պատճառների դեմ: Եվրախորհուրդը շատ մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին»,- երեկ Ստրասբուրգում ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերրի Դևիսն ու հավելել. «Դա եռակողմ հակամարտություն է: Ես միշտ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մենք, որպես Եվրախորհուրդ, պաշտպանում ենք Մինսկի խմբի ջանքերը և չենք կարող դրանք փոխարինել: Պետք է առաջ գնալ»:
Ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության այն հարցի, թե ի՞նչ մեխանիզմներ կարող է ԵԽ-ն գործադրել ադրբեջանցի փախստականների իրավունքները վերականգնելու համար, Դևիսը պատասխանել է. «Իհարկե, և’ Ադրբեջանում, և’ Հայաստանում կան հարյուրավոր փախստականներ ու բռնի տեղահանվածներ: Դեկտեմբերին Բաքու կատարած իմ վերջին այցելության ընթացքում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ես հակամարտության լուծման հարցում առաջխաղացում զգացի: Հույս ունեմ, որ այդ խնդիրը կգտնի իր լուծումը մինչև իմ լիազորությունների ավարտը»: Հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Աղբյուր` Panorama.am
27.01.2009
No comments:
Post a Comment