ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Համայն Ռուսիո և Մոսկվայի ընտրյալ պատրիարք Կիրիլին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Ձեր անձնական հատկանիշներն ու փորձը, գիտելիքներն ու անսասան հավատը հուսալի հիմք են ստեղծում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի դժվարին ու կարևոր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու համար:
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Ռուս ողղափառ և Հայ առաքելական քույր եկեղեցիների միջև կապերը էլ ավելի կխորանան, ինչը դրական ազդեցություն կունենա ռուս-հայկական փոխհարաբերությունների հետագա ամրապնդման վրա: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, երջանկություն, քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր աստվածահաճո ձեռնարկումներում»:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատկազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Աղբյուր` Panorama.am
28.01.2009
No comments:
Post a Comment